Ավստրալիայի կառավարությունըւ 1,4 միլիարդ դոլար է հատկացնելու հրդեհից տուժած շրջանների վերականգնմանը: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Սքոթ Մորրիսոնը:
Տուժած շրջաններին օգնելու համար հատուկ հիմնադրամ է ստեղծվելու, որը ղեկավարելու է Ավստրալիայի դաշնային ոստիկանության նախկին կոմիսար Էնդրյու Կոլվինը:
Ավստրալիայում անտառային հրդեհները սկսվել են դեռ նախորդ տարվա հոկտեմբերից: Կրակի ճիրաններում հայտնվել են մայրցամաքի հարավ-արևելյան հատվածները՝ Նոր Ուելսը և Վիկտորիան: Մի շարք տուրիստական շրջանները փակ են, մեծ թվով քաղաքացիներ տարհանվում են իրենց տներից: Հրդեհի արդյունքում ոչնչացվել է 6,5 միլիոն հեկտար անտառային տարածք, մոտ 2 հազար բնակելի տուն, 3 հազար ադմինիստրատիվ ու տնտեսական նշանակության շինություն: Հրդեհների ամբողջ ընթացքում զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ հրշեջներ: Անհայտ կորածների թիվը հասնում է 6-ի:
Կրակը մեծ վնաս է հասցրել նաև ֆաունային: Մասնավորապես այս պահին խոսվում է մոտ կես միլիարդ կենդանու ոչնչացման մասին: