Քաղաքական Միջազգային 

Երրորդ համաշխարհային պատերազմը միանգամայն հավանական է

Երրորդ համաշխարհային պատերազմը միանգամայն հավանական է, գրում է բրիտանական «The Independent» պարբերականի սյունակագիր Լուի Սթեյփլսը ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մասին հոդվածում:

«Արդյո՞ք Թրամփը պատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել․ ինչ գիտենք մենք» վերնագրով հոդվածում հեղինակը վերլուծել է վերջերս տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանի սպանության հետ։

Հոդվածում ներկայացված են նաև ամերիկացի քաղաքական գործիչների, մասնավորապես՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի ներկայիս արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարությունները:

Վերջում, պատասխանելով այն հարցին արդյո՞ք աշխարհն իսկապես շարժվում է դեպի նոր խոշոր պատերազմ, հեղինակը գրել է, որ դա դեռևս անհայտ է: Նրա խոսքերով ակնհայտ է, որ հակամարտող կողմերը վաղուց են շարժվել դեպի դրա սրացումը:

Իրանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի գեներալ Սուլեյմանիի սպանությունը համացանցի օգտատերերին ստիպել է մտածել երրորդ համաշխարհային պատերազմի մոտենալու մասին: Նրանք կարծում են, որ եթե այսպիսի իրադարձություն տեղի է ունեցել 2020 թվականի սկզբում՝ մի քանի օրերի ընթացքում, ապա հետագայում կարելի է սպասել նոր գլոբալ զինված հակամարտության:

Նույն շարքից