Մոսկվայում հայտնաբերվել է Սերգեյ Խայկինի դին՝ հրազենային վնասվածքով, ով, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ղեկավարում էր պետական սեփականություն հանդիսացող «Ռոսկոսմոս» կորպորացիայի բաժիններից մեկը։ Այս մասին հայտնում է «112» ալիքը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Խայկինի կրտսեր եղբոր՝ Իվանի դին: Նրանց հայտնաբերել է մահացածների մայրը: Ըստ նախնական տվյալների, վիճաբանություն է ծագել եղբայրների միջև, ինչից հետո կրտսեր եղբայրը «Бекас 12М»-ով գնդակահարել է ավագ եղբորը և ինքնասպան եղել:
Այս պահին քննությունը պարզում է տեղի ունեցածի դրդապատճառները:
Ավելի ուշ, պետական կորպորացիան հերքել է այն տեղեկատվությունը, որ Խայկինը «Ռոսկոսմոսի» աշխատակից է, գրում է ՏԱՍՍ-ը։