Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին այն բանի համար, որ վերջինս չեղյալ չի հայտարարել իր արձակուրդը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանի սպանությունից հետո։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը քննադատել է Ջոնսոնին՝ ասելով, որ նա պետք է անհապաղ վերադառնա արձակուրդից, որպեսզի «լուծի այնպիսի խնդիր, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Մեծ Բրիտանիայի և ողջ աշխարհի համար»: Նրա կուսակցական դաշնակից Էմիլի Թորնբերին մեղադրել է վարչապետին և ասել, որ կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստերին մասնակցելու փոխարեն Ջոնսոնն արևահարվում է: Նմանատիպ կարծիք է հայտնել նաև լիբերալ դեմոկրատների առաջնորդներից մեկը՝ Սըր Էդ Դեյվին, ով նշել է, որ այս թեմայի վերաբերյալ կառավարության ղեկավարի լռությունն անընդունելի է: