Քաղաքական Միջազգային 

Հայտնի է դարձել Վլադիմիր Պուտինի նկատմամբ Ղասեմ Սուլեյմանիի վերաբերմունքը

Ղասեմ Սուլեյմանիի հետ հրաժեշտի արարողության ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ԱՄՆ-ին «երկրորդ Վյետնամ» է խոստացել, եթե Վաշինգտոնը հրաժարվի զորքերը դուրս բերել Մերձավոր Արևելքից: Այս մասին հայտնում է Al-Alam-ը:

Նա նշել է, որ Սուլեյմանին Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր օղակ էր և մեծ հարգանքով էր վերաբերվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Իրանի ներկայացուցիչը նաև հիշատակել է Ռուսաստանի ու Չինաստանի հետ համատեղ զորավարժությունների մասին, որոնք բնութագրել է որպես կարևոր արձագանք տարածաշրջանում ԱՄՆ գործողություններին:

«Ամերիկացիները լուրջ հիմարություն են թույլ տվել: Հիմա նրանք պետք է հեռանան տարածաշրջանից, եթե չեն ցանկանում ստանալ «երկրորդ Վյետնամ»,-ասել է Վելայաթին՝ նշելով, որ ԱՄՆ-ը միշտ պարտվել է Իրանին և նրա դաշնակիցներին:

Նույն շարքից