Տեսանյութեր Հասարակություն 

Չեչեն պաշտոնյայի որդին գումար է նետել հավաքված մարդկանց վրա և պահանջել սեր խոստովանել իրեն /Տեսանյութ/

Չեչեն պաշտոնյայի որդին, բլոգեր Ալֆրեդո Աուիդիտորեն 200 հազար ռուբլի է նետել Վոլգոգրադի առևտրի կենտրոններից մեկի մոտ հավաքված մարդկանց վրա և պահանջել սեր խոստովանել իրեն: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով V1.ru պորտալին։

Նշվում է, որ առևտրի կենտրոնի մոտ հավաքվել են քաղաքի մոտ 300 բնակիչ։ «Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես երկրորդ անգամ կնետեմ գումարը»,-ասել է նա: Դատելով հրապարակված տեսանյութի կադրերից, երբ գումարը հայտնվել է օդում խուճապ է սկսվել, ինչի արդյունքում մի քանի մարդ է վիրավորվել, որոշ քաղաքացիներ «կորցրել են իրենց կոշիկները»:

Տեղի ունեցածը վրդովեցրել է բլոգերին, և նա հայտարարել է, որ այլևս գումար չի նետի․ «Դուք էլ կարող եք այդքան գումար վաստակել և օդ շպրտել։ Երբ մեկուկես տարի առաջ ես Վոլգոգրադում էի, մայրիկիցս 50 ռուբլի էի խնդրում սենդվիչի համար։ Իսկ հիմա կասե՞ք, որ սիրում եք ինձ»,-ասել է նա։

Նույն շարքից