Հասարակություն 

Մեր ուժը կրկնապատկվում է, երբ ձեր տոկունությունը անպարտելի է լինում. Իմ քայլի պատգամավորի լուսանկարը՝ Արշավիր Ղարամյանի հետ

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրում է.

Այո՜, Արցախում Սուրբ ծննդյան պատարագից հետո հանդիպեցի պարոն Արշավիր Ղարամյանին: Գիտե՞ք , քաղաքականության մեջ հաճախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորում է սթափությունը և մարդուն գնահատելու պարտադիր պայմանը:

Մենք տարիներով սովորել ենք մարդկանց լավ գործերը, հերոսական քայլերը և հայրենիքին, պետությանը մատուցած ծառայություն համար գնահատել հետմահու: Ոչ , ես դեմ եմ այդ ձևին և այդ մոտեցմանը:

Արժանավոր մարդիկ պետք է ամեն մի օրը զգան մեր հարգանքը, սերը, վստահությունը, ջերմությունը, հոգատարությունը, որն ամենափոքրն է իրենց արածը գնահատելու համար:

Շնորհակալ եմ, Գեներալ ջան ջերմ ու դրական զրույցի համար, մեր ուժը կրկնապատկվում է, երբ ձեր տոկունությունը անպարտելի է լինում:
#ՄենքՈՒժեղԵնքՄիասին

Նույն շարքից