Հասարակություն 

Հրդեհ՝ Երևան քաղաքում

Հունվարի 7-ին, ժամը 05:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 06:23-ին:

Ամբողջությամբ այրվել է խոհանոցի և հյուրասենյակի գույքը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը:

Նույն շարքից