Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ-ը վիզա չի տվել Իրանի ԱԳ նախարարին, որպեսզի վերջինս մասնակցի ՄԱԿ-ի ԱԽ նիստին

ԱՄՆ-ը հրաժարվել է վիզա տրամադրել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, ով պատրաստվում էր մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան ադմինիստրացիայում իր աղբյուրին:

Նշվում է, որ որոշումը կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո իրանա-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրման հետ:

ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի է ունենալու հունվարի 9-ին, Նյու Յորքում:

Նույն շարքից