ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,-գրել է նա:
Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Քելիեն Կոնուեին, գրել է, որ Թրամփը պատրաստ է բանակցություններ վարել Թեհրանի հետ․ «Եթե Իրանը ցանկանում է հանդես գալ որպես նորմալ երկիր, ապա, իհարկե, բանակցություններին պատրաստ է»,-ասել է նա: