Հասարակություն 

IKEA-ն 42 միլիոն դոլար փոխհատուցում կտա ընտանիքին, որտեղ երեխան մահացել է կամոդի ընկնելու արդյունքում

Շվեդական IKEA ընկերությունը 46 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի ընտանիքին, որտեղ երեխա է մահացել կամոդի ընկնելու արդյունքում: Այս մասին հայտնում է  CBS News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականին, Կալիֆորնիայում, որտեղ Malm սերիայի կամոդն ընկել է 2-ամյա Յոզեֆ Դուդեկի վրա:

Կամոդը դարձել է 10 մարդու մահվան պատճառ: Միայն 2016 թվականին շվեդական ընկերությունը 50 միլիոն դոլար է տվել երեք ընտանիքի, որտեղ երեխաներ են մահացել նույն սերիայի կամոդի ընկնելու արդյունքում:

 

Նույն շարքից