Խաբարովսկի երկրամասում 7 ամսական մահացած երեխայի են գտել բնակելի շենքերից մեկի պատշգամբում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հավելելով, որ ՌԴ ՔԿ-ում արդեն քրեական գործ է հարուցվել:
Երեխայի դին գտել են հունվարի 5-ին, առանց բռնության հետքերի:
Նախնական տեղեկություններով, նորածին երեխային -20 աստիճանի պայմաններում պատշգամբում թողել է մայրը: