Ավստրալիայի օդուժի մամուլի ծառայությունը հրապարակել է անտառային հրդեհների ժամանակ օդաչուների աշխատանքի մասին տեսանյութը, փոխանցում է Լենտան։
Տեսանյութի առաջին մասը նկարահանվել է C-27J Spartan ինքնաթիռից, որը վայրէջք է կատարել Վիկտորիա նահանգ մի քանի փորձից հետո: Այնտեղից տարհանվել են տեղի բնակիչները, ովքեր օգնության են սպասել:
Տեսանյութի երկրորդ մասը նկարահանել է C-130J Hercules ինքնաթիռի անձնակազմի մեկ այլ անդամ։ Ինքնաթիռը պետք է լրացուցիչ հրշեջ փրկարարական ջոկատ տեղափոխեր Նոր Հարավային Ուելս, սակայն օդաչուները չեն կարողացել վայրէջք կատարել նախապես պլանավորված վայրում և վայրէջք են կատարել մեկ այլ օդանավակայան:
Հիշեցնենք, որ Ավստրալիայում անտառային հրդեհները բռնկվել են անցած տարվա սեպտեմբերից: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 19 մարդ և միլիոնավոր կենդանիներ: Զանգվածային տարհանումները շարունակվում են: