Հասարակություն 

Արդյո՞ք Հոկտեմբերի 27-ն էլ պետականության և ազգային անվտանգության խարխլման ցուցակի մեջ չի մտնում. Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության  անդամ Անի Խաչատրյանն իր էջում գրում է.

«ԱԱԾ-ի օպերատիվության համար բացարձակապես ուրախ եմ։ Այո, պետության դեմ ազգային անվտանգության ցանկացած ոտնձգություն պետք է օպերատիվ արձագանք ստանա:

Այս գործողություններից պարզ դաձավ, որ ԱԱԾ-ն հանգիստ կարող է բացահայտել ֆեյք օգտատերերին։ Հարց է առաջանում. ապրիլի 19-ին իմ կողմից ԱԱԾ դիմումը մի ֆեյք օգտատիրոջ համար, ով ոչ միայն գրառումներ, այլ լայնամետրաժ ֆիլմեր է սարքում երկիրը, ազգային բանակը, հերոսներին վարկաբեկում, հոկտեմբերը 27֊ը պետականության դեմ ուղղված արյունալի հանցագործությունը հերոսություն դասում:

Արդյո՞ք հոկտեմբերի 27֊ն էլ պետականության և ազգային անվտանգության խարխլման ցուցակի մեջ չի մտնում և պետությունը հարկ չհամարեց ԱԱԾ-ի ուժերը ուղղի տվյալ ֆեյքի բացահայտմանը և վնասազերծմանը»:

Նույն շարքից