Քաղաքական Միջազգային Բարի օր 

Պենտագոնը հաստատել է, որ պատրաստ է հարվածել իրանական մշակութային ժառանգության օբյեկտներին

Պենտագոնի ղեկավար Մայք Էսփերը հաստատել է, որ Իրանի հետ ռազմական բախման դեպքում ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել իրանական մշակութային ժառանգության օբյեկտներին, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը:

Դիտարկմանը՝ չէ որ դա հակասում է միջազգային օրենքներին, որոնց համաձայն արգելվում է հարվածել մշակութային օբյեկտներին, ամերիկացի պաշտոնյան պատասխանել է՝ «Այդպիսին են ռազմական ժամանակի օրենքները»:

Washington Post-ի փոխանցմամբ, Էսփերը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ ցանկացած հարաբերության, իսկ գնդակն այս պահին գտնվում է հենց Իրանի դաշտում:

Նույն շարքից