2019 թվականը կհիշվի ոչ միայն քաղաքական սկանդալներով, Հայաստանում և աշխարհում հասարակական իրադարձություններով, այլև հայերի «խենթ» պահվածքով, գրում է Ռուսարմինֆոն։
Ստորև ներկայացնում ենք ամենահետաքրքիր դեպքերը, որոնք տեղի են ունեցել 2019 թվականին:
Մոսկվա, Արբատ, հայեր

2019 թվականի հունվարին Մոսկվայի ճանապարհային ոստիկանության ուշադրությունը գրավել է բլոգերներ Դավիթ Մանուկյանի և Կարինա Լազարյանցի տեսահոլովակի նկարահանումները, որի պատճառով նրանք արգելափակել էին Նովի Արբատում երթևեկությունը:
Ստուգման պատճառը եղել էր բլոգերների Instagram-ում հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են նրանք համաձայնություն տալիս արգելափակել երթևեկելի մասի երեք գոտիները: Այնուհետև Մանուկյանն ու Լազարյանցը պարել են ճանապարհին՝ ուշադրություն չդարձնելով վարորդների ազդանշաններին:
Թե ինչպես են Պուտինն ու Փաշինյանը «շրջել» Վոլգայով
![]()
2019 թվականի հունիսին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերներով «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան ընթանում մայրուղիով:
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների դիմանկարները տեղադրվել են երկու պետությունների ազգային խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի ֆոնին: Նաև «Վոլգայի» վրա հայերենով և ռուսերենով գրված էր երկու երկրների անունները։
Երբ հայերը «հայտնվում են» ինքնաթիռում

Նոյեմբերին ինքնաթիռում նկարահանված տեսանյութը մեծ ճանաչում ձեռքբերեց համացանցում, որում հայերը կատարում էին հայրենասիրական երգեր՝ նվիրված ազգային-ազատագրական շարժման զինվորներին:
Մոսկվա, Արբատ, հայեր - 2

2019 թվականի դեկտեմբերին, Մոսկվայի ոստիկանության ուշադրությունը գրավեց երգիչ Ziroy (Գրիշա Զիրոյան) այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց նրա մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս «Maybac» ավտոմեքենաների ուղեկցությամբ արգելափակել է Նոր Արբատի փողոցներից մեկը:
Շուտով հայտնի դարձավ, որ երգչին բերման են ենթարկել 48 ժամով: Դրանից հետո Զիրոյանն ասել է, որ ընդունում է իր մեղքը։