Ավստրալիայում շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ: Այս պայքարում մարդկային, ֆլորայի ու ֆաունայի լուրջ կորուստներ են գրանցվել: Մասնավորապես արդեն հայտնի է 24 մարդու, ավելի քան կես միլիարդ կենդանու զոհվելու մասին:
Կանաչ մայրցամաքից տարատեսակ լուսանկարներ են տարածվում, որոնց մի մասը կեղծ են: Սակայն մի լուսանկար առանձնահատուկ ուշադրության է արժանի: Լուսանկարում երևում է, թե ինչպես են մարդիկ փրկվում հրդեհից՝ դա անելով առանց հերթի աննշան խախտման:
Իսկ Հայաստանում շատ վարորդներ նույնիսկ կես րոպե խցանման մեջ կանգնել պատրաստ չեն, եթե նույնիսկ որևէ տեղ չեն շտապում: