ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Երևանում 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանը մասնակցում «Ասպարեզ» լրագրողական ակումբի քննարկմանը։
Մալյանը լուսանկարին կից գրել է․ «16 տարեկան աղջնակին սպանած սորոսականը՝ «Ասպարեզ» լրագրողական ակումբում: Հ.Գ., եթե սորոսի վաստակները չհանգստանան էլի բաներ կհրապարակեմ»: