Քաղաքական Միջազգային 

Ամերիկացիներին մղձավանջ է սպասվում. Իրանում 13 սցենար են մշակել Սուլեյմանիի համար վրեժխնդիր լինելու հարցում

Իրանում Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վրեժխնդիր լինելու 13 սցենար են մշակել: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Վերոնշյալ մասին զեկույցով այսօր հանդես է եկել Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Նրա խոսքերով, անգամ սցենարներից ամենաթույլն իրական մղձավանջ կարող է լինել ԱՄՆ-ի համար:

«Եթե ամերիկացի զինվորականներն ինքնակամ չլքեն մեր տարածաշրջանը, մենք այնպես կանենք, որ նրանց մարմինները հորիզոնական դիրքով տանեն»,-ասել է քարտուղարը:

Շամհանին մանրամասներ չի ներկայացրել պատրաստված սցենարների մասին:

Նույն շարքից