Իրանի Կերման քաղաքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի հետ հրաժեշտի արարողության ժամանակ զոհվել է 35 մարդ, ևս 48-ը վիրավորվել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Associated Press-ին, որն էլ իր հերթին հղում է անում իրանական պետական հեռուստատեսությանը։
Նշվում է, որ արարողության ժամանակ հրմշտոց է սկսվել և արդյունքում մարդիկ են մահացել: Տեղեկությունը հաստատել է Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Պիր Խոսեյն Կուլիվանդը: