Քաղաքական Միջազգային 

Գերմանիան իր զինվորների մի մասին դուրս է բերում Իրաքից

Գերմանիան պատրաստվում է Իրաքից ժամանակավորապես դուրս բերել իր զինծառայողների մի մասին: Այս մասին հայտնում է  Deutsche Welle-ն՝ հղում անելով Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի՝ Պաշտպանության նախարարին ուղղված նամակին:

Սպասվում է, որ 130 մարդուց հարևան երկրներ տարհանվելու են 30-ը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Բաղդադում ու Թաջում գտնվողներին:

Նշենք, որ գերմանացի զինծառայողների մեծ մասը տեղակայված են Իրաքի հյուսիսում:

Գերմանացի պաշտոնյան նշել է, որ հարգում են Իրաքի իշխանությունների որոշումը, սակայն զգուշացրել է, որ արտասահմանցի զինվորականների հեռանալը կարող է հանգեցնել ԻՊ-ի դիրքերի ուժեղանալուն, տարածաշրջանում անկայութության աճին:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը որոշում էր կայացրել երկրից դուրս բերել բոլոր արտասահմանյան ուժերը:

Նույն շարքից