Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է: Այս մասին հայտնում է Press TV-ն՝ նշելով, որ պատճառն իրանցիների մեծ թիվն է, որոնք ցանկանում են հրաժեշտ տալ իրենց հերոսին:
Սուլեյմանիին պետք է հողին հանձնեին այսօր, հարազատ Քերմանում: Քաղաքի բնակչության թիվը հասնում է 600 հազարի, սակայն Սուլեյմանիին հրաժեշտ տալ ցանկացողների թիվն անհամեմատ ավելի մեծ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուղարկավորության ժամանակ հրմշտոցի արդյունքում կա ավելի քան 30 զոհ, իսկ տուժածների թիվը հասնում է 190-ի: