Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի համար դժվար տարի է կանխատեսել և կոչ արել արժանապատվորեն անցնել այս շրջանը՝ պահպանելով երկիրը, նրա անկախությունը։ Այս մասին հայտնում է Լենտան։
Համապատասխան հայտարարությունը պետության ղեկավարն արել է Մինսկում եկեղեցի կատարած այցի ընթացքում, որտեղ, ավանդույթի համաձայն, նա վառել է Սուրբ Ծննդյան մոմը:
Նախագահի խոսքերով, այն, ինչ կատարվում է միջազգային հարթակում, բարդ ժամանակահատված է: Լուկաշենկոն շեշտել է, որ «համաշխարհային տնտեսության մեջ բոլորն անկում են կանխատեսում», սակայն աճ՝ ոչ: Խոսելով 2019 թվականիի գլխավոր ձեռքբերման մասին՝ Բելառուսի նախագահը նշել է, որ ամենամեծ ձեռքբերումը հանրապետությունում խաղաղության և անդորրի պահպանումն է: