Հասարակություն 

Թրամփի որդին ցույց է տվել ճաղերի հետևում պատկերված Հիլարի Քլինթոնի դիմանկարով հրացանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Ինսթագրամում լուսանկարներ է հրապարակել, որում AR-15 հրացանի վրա պատկերված է Հիլարի Քլինթոնը ճաղերի հետևում։ Այս մասին հայտնում է Լենտան։

https://www.instagram.com/p/B67J4TTlnDn/?utm_source=ig_embed

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Հիլարի Քլինթոնը հայտարարեց 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կազմից իր թեկնածության առաջադրման մասին։

2016 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցան ընտրությունները:

Քլինթոնը պարտություն կրեց, և հաղթեց Թրամփը՝ հավաքելով ընտրողների 306 քվեն՝ Քլինթոնի 232 քվեի դիմաց։

Քվեարկության արդյունքներով՝ ԱՄՆ քվեարկողների կոլեգիան 2016 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատեց Թրամփի օգտին տրված 304 և Քլինթոնի օգտին տրված 227 քվեները:

Նույն շարքից