Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը լրացուցիչ զինծառայողներ ու ռմբակոծիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք

Իրանի հետ հարաբերությունների լարման ֆոնին Պենտագոնը մտադիր է լրացուցիչ ուժեր ուղարկել Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Խոսքը մասնավորապես վերաբերում է 200 զինվորականի ու B-52 ռմբակոծիչի:

Նշվում է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մտադիր է Մերձավոր Արևելք ուղարկել Իտալիայում գտնվող իր ուժերը: Ենթադրվում է, որ ուժերի մի մասը ապահովելու են Բեյրութում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը: Սպասվում է, որ ինքնաթիռները տարածաշրջանում կլինեն արդեն առաջիկա օրերին:

Վերոնշյալ փոփոխություններից հետո Մերձավոր Արևելքում ամերիկյան զինծառայողների թիվը կգերազանցի 80 հազարը:

Նույն շարքից