Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այժմ սա պաշտոնական է. Իսրայելը Լեռնային Ղարաբաղ տուրիստական այցի համար Ադրբեջանում իմ դատավճիռն անօրինական է համարում:
Իսրայելի գլխավոր դատախազությունը և Երուսաղեմի ոստիկանական վարչությունը քննարկել են ադրբեջանական դատարանի վճիռը և որոշել, որ դատավճիռը չի համապատասխանում իսրայելական իրավունքի նորմերին և չի կարող մուտքագրվել քաղաքացու անձնական գործի մեջ:
Կարծում եմ, որ սա կարևոր է իմանալ»:
