Քաղաքական Միջազգային 

Հայաստանը պարտավոր է բավականին զգոն լինել՝ պատրաստ լինելու ցանկացած սցենարի. Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր էջում գրում է. «2020 թվականը շատ բուռն սկսվեց մեր տարածաշրջանում: Պուտինն այս պահին Սիրիայում է և ՌԴ զորքերի հրամանատարական կետում ընդունել է այդ երկրի նախագահ Բաշշար ալ-Ասադին:

Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ներկայումս գլոբալ խաղացողների մասնակցությամբ ընթանում են խորքային գործընթացներ, որոնք վերջնարդյունքում հնարավոր է բերեն խոշորագույն քաղաքական ու ռազմական էսկալացիայի՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ:

Մենք պարտավոր ենք բավականին զգոն լինել՝ պատրաստ լինելու ցանկացած սցենարի, որը կշոշափի Հայաստանի ռազմավարական շահերը:

Սա մեր վերջին հայրենիքն է...»:

Նույն շարքից