Քաղաքական Միջազգային 

Իրանի ԱԳ նախարարն ԱՄՆ նախագահին պոտենցիալ պատերազմական հանցագործ է անվանել

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատերազմական հանցագործություն է համարել իրանական մշակութային օբյեկտներին ամերիկյան հնարավոր հարվածը: Այս մասին հայտնում է CNN-ը:

Իրանցի պաշտոնյայի խոսքերով, Դոնալդ Թրամփը չի հարգում միջազգային իրավունքը և պատրաստվում է հանցագործություններ կատարել: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թեհրանը չի վախենում սպառնալիքներից՝ հավելելով, որ դրանք կարող են միայն առաջացնել Իրանում փողոց դուրս եկածների զայրույթը. «Մենք պատասխանելու ենք օրենքի շրջանակներում, քանի որ մենք Թրամփի օրինակով օրենք չենք խախտում»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի հետ ռազմական բախման դեպքում կարող են հարված հասցնել նաև իրանական մշակութային ժառանգության օբյեկտներին:

Նույն շարքից