Դամասկոսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ այցելել է պատմական մզկիթ, ինչպես նաև ուղղափառ եկեղեցի, որին սրբապատկեր է նվիրել:
Նախագահներին ուղեկցել են երկու երկրների Պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Ալի Այուբը:
Դամասկոսի քրիստոնեական թաղամասի Կույս Մարիամի տաճարին Սուրբ Ծննդի առթիվ Վլադիմիր Պուտինը Աստվածամոր սրբապատկեր է նվիրել:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեռ նախատեսվում է մի քանի այց Սիրիայի պատմական վայրեր: