Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes C-180 մակնիշի 01 LZ 707 համարանիշի և իրանական 10 A567 10 համարանիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հայտնի է, որ Mercedes-ը բախվել է բաժանարար երկաթե արգելապատնեշին և մասամբ փակել երթեևեկելի գոտին:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է իրանցի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: