Հասարակություն 

Բնապահպանները հայտարարել են Ավստրալիայում հրդեհի զոհ դարձած միլիարդավոր կենդանիների մասին

Մոտ 1,25 միլիարդ կենդանի է զոհվել Ավստրալիայում անտառային ուժեղ հրդեհների հետևանքով: Այսպիսի տվյալներ է հաղորդել վայրի բնության Համաշխարհային հիմնադրամի տարածքային մասնաճյուղը:

Աղետի զոհ են դարձել հատկապես հազարավոր կոալաներ, ինչպես նաև կենգուրուներ, սկյուռներ և կակադուներ:

Բնապահպանները ցնցված են աղետի զանգվածային ավերածություններից: Ըստ նրանց՝ վերականգնման համար հարկավոր են տասնամյակներ:

Նույն շարքից