Քաղաքական Միջազգային 

Լոնդոնը կոչ է արել Թեհրանին չպատասխանել Սուլեյմանիի սպանությանը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կոչ է անում Իրանի կառավարությանը չտրվել գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը խիստ պատասխան տալու գայթակղությանը:

«Մոտ օրերս մենք ամեն հնարավորը կանենք, որ համոզենք Իրանին ընտրելու ուրիշ ճանապարհ: Պատրանքներ պետք չեն: Սուլեյմանիի մահից առաջ Իրանը սկսեց ավելի ու ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար, այդ թվում՝ Եվրոպայում այլախոհներ դեմ գործողություններ նախապատրաստել և քաղաքացիական նավեր գրավել», - ասել է Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը:

Ուոլլեսի խոսքով՝ Իրանը պետք է հետ կանգնի Սուլեյմանիի սպանությանը պատասխան տալուց:

Նույն շարքից