Քաղաքական 

Կամերայում մենք մեր փոքրիկ անկյունը ունենք ու կարևոր է կողմնորոշվել կամերայի դրվածքի հարցում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նապոլեոնի տապալվելուց հետո Եվրոպայում դեռ ուժեղ էր ֆրանսիական հեղափոխության ազդեցությունը։

1815-ի Վիեննայի կոնգրեսից հետո Ռուսաստանը Եվրոպայում կարևոր դերակատարություն ստանձնեց՝ ճնշել հեղափոխությունները։ Ռուսաստանին տրվեց Եվրոպայի ժանդարմի պատվավոր ու կարևոր դերակատարությունը, սակայն երբ Ռուսաստանը փորձեց չափից շատ ինքնուրույն դառնալ, դա ավարտվեց Ղրիմի պատերազմում պարտությամբ։

Հիմա Ռուսաստանին վրա է դրվել Մերձավոր Արևելքի ժանդարմի դերը։ Դա կարևոր աշխարքաղաքական դերակատարություն է։ Քանի որ միջազգային հարաբերությունները հիշեցնում են կրիմինալ հարաբերությունները, կարող ենք ասել, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքի կամերայի նայող են կարգել։

Պատահական չի, որ ԱՄՆ-ն Սիրիայի ու Լիբիայի իր ազատված բազաները հանձնում է Ռուսաստանին, այլ ոչ թե ՆԱՏՈ-ի իր դաշնակիցներին։

Կամերայում մենք մեր փոքրիկ անկյունը ունենք ու կարևոր է կողմնորոշվել կամերայի դրվածքի հարցում»:

Նույն շարքից