«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.
«Ջորջ Սորոսն «ինքն իրեն» տարվա բարերար մրցանակ է տալիս...
Ջորջ Սորոսն ամբողջ աշխարհով մեկ տիրապետում է հարյուրավոր կազմակերպությունների բաժնեմասերի, հարյուրավոր կառույցներ ֆինանսավորվում են «Բաց հասարակության հիմնադրամներից», դրանք իրենց հերթին ֆինանսավորում են այլ ՀԿ-ների,որոնք էլ լրիվ այլ կազմակերպությունների ու մարդկանց: Երբ այս բոլորի հետքերով սկսում ես գնալ, հայտնաբերում ես,որ Սորոսն «ինքն իրեն» միջնորդավորված «Տարվա բարերար» մրցանակ է տվել:
«Inside Philantrophy» կայքի, որն էլ Սորոսին արժանացրել է մրցանակի, հիմնադիր Դեյվիդ Կալահանն իր ամբողջ կյանքում աշխատել է կառույցներում, որոնք ֆինանսավորվել են Ջորջ Սորոսի և «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից:
Վերոնշյալ կայքի սեփականատիրոջ կարիերայի ուղին է, որն ամբողջովին կապված է Սորոսի հետ:
Հ.Գ. Ասենք շնորհավոր»: