Հասարակություն գլխավոր 

Իրանում 180 ուղևորով օդանավ է կործանվել

Իրանում ուկրաինական օդանավ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Օդանավում եղել է 180 ուղևոր:

Նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել Թեհրանի օդանավակայանի մոտ, տեխնիկական պատճառներով: Միջադեպը տեղի է ունեցել օդանավի օդ բարձրանալուց անմիջապես հետո:

Reuters-ը փոխանցում է, որ խոսքը վերաբերում է Boeing 737 օդանավին:

Վթարից հետո օդանավում հրդեհ է բռնկվել: Իրանական իշխանությունները չեն բացառում, որ հնարավոր է փրկել ուղևորներից մի քանիսին:

Այլ մանրամասներ չկան:

 

Նույն շարքից