Իրանն Իրաքում ամերիկյան ռազմական բազաներին հրթիռային հարված է հասցրել և միջոցներ է ձեռնարկել ինքնապաշտպանության համար՝ դա անելով ՄԱԿ-ի կանոնակարգի 51-րդ հոդվածի համաձայն, որով կազմակերպության ցանկացած անդամ սահմանափակված չէ անհատական ինքնապաշտպանության հարցում, եթե լինում է իր վրա հարձակում: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:
«Մենք չենք ձգտում լարվածության կամ պատերազմի, սակայն պաշտպանվելու ենք ցանկացած ագրեսիայից»,-ընդգծել է նա:
Այս գիշեր Իրանի Իսպամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի քան 10 հրթիռ է արձակել Իրաքում գտնվող տարբեր օբյեկտների վրա, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականներ: Թեհրանում հայտարարել են, որ սա պատասխան է օդային հարվածին, ինչի արդյունքում սպանվեց Ղասեմ Սուլեյմանին: Օպերացիան կրել է «Նահատակ Սուլեյմանի» անունը:
Դեռ պաշտոնական տեղեկությունենր չկան զոհերի ու նյութական վնասի մասին, սակայն նախնական տեղեկություններով, հնարավոր է, որ ոչնչացվել է մի քանի կործանիչ և այլն: ԱՄՆ-ը հայտարարել է, որ արձակվել է 15 հրթիռ, որոնցից 11-ը խոցել են նախատեսված թիրախները: