Իրանում ուկրաինական օդանավի կործանման պատճառը շարժիչի բռնկումն է: Այս մասին հայտնում են Թեհրանի օդանավակայանի ներկայացուցիչները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օդանավում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Բոլորը մահացել են:
Flightradar պորտալն իր հերթին հայտնում է, որ կործանված Boeing 737-800-ը նոր է եղել, այն ձեռք է բերվել 2016 թվականին:
Boeing ընկերությունն էլ հայտարարել է, որ տեղյակ են ավիավթարի մասին և ինֆորմացիա են հավաքում տեղի ունեցածի վերաբերյալ: