Հասարակություն 

Սարսափելի հաղորդագրություն․ Զելենսկին խոսել է Իրանում ուկրաինական օդանավի կործանման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել Թեհրանի օդանավակայանից մերձակայքում օդանավի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Լենտան։

«Սարսափելի հաղորդագրություն Մերձավոր Արևելքից․․․ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքներին և հարազատներին»,-գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Իրանում Ուկրաինայի դեսպանատունը ճշտում է դեպքի հանգամանքները և զոհվածների մասին տեղեկությունները:

Նույն շարքից