Հասարակություն 

Հայտնի է Իրաքում զոհված ամերիկացի զինվորականի ինքնությունը

Հայտնի է դարձել Իրաքում 2019 թվականի դեկտեմբերի 27-ին մահացած ամերիկացի զինվորականի ինքնությունը: Խոսքը մասնավորապես վերաբերում է 33-ամյա թարգմանիչ Նավրես Համիդին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Համիդի այրին հայտնել է, որ իր ամուսինը ծնվել է Իրաքում, սակայն 2017 թվականից ԱՄՆ քաղաքացի էր: Զոհված զինվորականն ունի երկու որդի՝ 2 և 8 տարեկան: Համիդի մարմինը տեղափոխվել է ԱՄՆ, արդեն տեղի է ունեցել նաև հուղարկավորությունը:

Ավելի վաղ ամերիկացի պայմանագրայինի զոհվելու մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով նաև մի քանի վիրավորի մասին: Նա տեղի ունեցածի մեջ մեղադրել էր Իրանին:

 

Նույն շարքից