Քաղաքական Միջազգային 

Սիրիա կատարած այցի ժամանակ Պուտինի անվտանգությունն ապահովել են ռուսական Су ռազմական ինքնաթիռները

Ռուսաստանի զինված ուժերը պաշտպանել են նախագահ Վլադիմիր Պուտինին և ապահովել նրա այցը Սիրիա, հայտարարել է պետության ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Դամասկոսի օդանավակայան Ռուսաստանի նախագահի ինքնաթիռի ժամանման պահին նրա անվտանգությունն ապահովվել են ռուսական Су ռազմական ինքնաթիռները»,-ասել է Պեսկովը:

Պուտինը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է ժամանել երեկ՝ հունվարի 7-ին: Այցի շրջանակներում նա այցելել է Ռուսաստանի բանակի հրամանատարական կետ, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Պետության ղեկավարն այցելել է նաև Ուղղափառ եկեղեցի և մզկիթ:

Նույն շարքից