Վերլուծական Քաղաքականություն 

«Տնայնագործ գեոպոլիտիկները» ճիշտ էին, Փաշինյանի «ինստիտուտները»՝ սխալ. քաղաքագետ

analitik.am

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով Բաղադադի օդանավակայանում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հայաստանյան փորձագիտական դաշտը բաժանեց երկու մասի՝ Փաշինյանի մատնանշած «տնայնագործ գեոպոլիտիկների», ում նա խորհուրդ էր տվել «հանգիստ նստել տեղները», քանի որ վերջիններս վատ կանխատեսմներով էին հանդես գալիս և պնդում, որ Սոլեյմանիի սպանությունը կտրուկ կսրի իրավիճակը մեր սահմանների մոտ և իշխանություններին սպասարկող «ինստիտուտների» և նրանց «դամ բռնող» որոշ փորձագետների, ոքվեր սկեպտիկ էին վերաբերվում Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների էլ ավելի կտրուկ սրմանը և Թեհրանի կողմից ամերիկացիներին պատասխան տալու հնարավորությանը...

Ինչպես և սպասվում էր «տնայնագործ գեոպոլիտիկները» ճիշտ էին, իսկ իշխանությունները և նրանց սպասարկողները՝ սխալ...

Հունվարի 8-ին Թեհրանի կողմից Իրաքի Ալ-Ասադ և Էրբիլի ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը ապացուցեցին իշխանամետների կանխատեսումների սնանկությունը...

Իրավիճակի հանգուցալուծմանը չօգնեց նույնիսկ պարոն վարչապետի Արտանիշ լեռը բարձրանալը և այնտեղից խաղաղասիրական կոչով Թրամփին և Ռոհանիին դիմելը...

Չնայած «տնայնագործ գեոպոլիտիկները» գիտեին նաև, որ եթե պարոն Փաշինյանը բարձրանար Կիլիմանջարոյի կամ Ջոմոլունգմայի գագաթները և նույնաբովանդակ կոչով հանդես գար՝ միևնույն է որևէ բան չէր փոխվի...

Իրավիճակը շարունակում է լարվել...Իրանի իշխանությունները սպառնացել են, որ եթե ամերիկյան կողմը պատասխանի Թեհրանի կողմից Ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաների հրթիռակոծումներին, ապա Իրանը կհարվածի Հայֆային և Դուբային...

Ըստ իրանական IRNA գործակալության տվյալների, իրանական կործանիչները հատել են Իրաքի օդային սահմանը...

Հ.Գ.Իրանական պետական լրատվամիջոցների տվյալների համաձայն Ալ-Ասադի և Էրբիլի ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման արդյունքում սպանվել է 80 մարդ, ինչպես նաև մեծ նյութական վնաս է հասցվել ռազմաբազաներին...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից