Ռուսական և սիրիական զորքերի համատեղ գործողությունները թույլ կտան ոչնչացնել ահաբեկիչների ամենավտանգավոր առաջնորդներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դամասկոս կատարած այցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուները հետախուզական աշխատանքներ են կատարում և օդային աջակցություն են ցուցաբերում սիրիական բանակի գործողություններին»,-ասել է պետության ղեկավարը:
Պուտինի խոսքերով անցած մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել․ «Ռազմական ոստիկանությունը հաջողությամբ գործում է Գոլանի բարձունքներում, Պալմերիայում, Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում»,-ասել է նա: