Հասարակություն 

Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի մոտ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի մոտ 4,9 և 5 մագնիտուդ հզորությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Ստորգետնյա ցնցումները ֆիքսվել են տեղի ժամանակով ժամը 02:20-ին և 03:19-ին: Զոհերի և նյութական վնասի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նշենք, որ «Բուշերը» գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից 50 կմ հեռավորության վրա:

Նույն շարքից