Հասարակություն Բարի օր 

Արմեն Մուրադյանի առողջական վիճակի հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա. Պարզաբանում

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր էջում մեկնաբանել է տեղեկությունները, որոնց համաձայն Արմեն Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«Հարգելի գործընկերներ, Արմեն Մուրադյանին չեն տեղափոխել հիվանդանոց, նա երեկ իր սեփական մեքենայով գնացել է հիվանդանոց՝ արյան ճնշման բարձրացման պատճառով, հիվանդանոցում գտնվել է մոտավորապես 2 ժամ:

Իսկ հիմա ամենակարևորի մասին՝ Արմեն Մուրադյանի առողջական վիճակի հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա, ասեմ ավելին, առավոտյան շուտ եղել է իր աշխատավայրում ու արդեն մի քանի խորհրդակցություն է անցկացրել:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անկեղծ անհանգստացան Արմեն Մուրադյանի առողջական վիճակի համար:

Բոլորիս առողջություն»,-գրել է նա:

 

Նույն շարքից