Իրանը հայտարարել է, որ մասշտաբային միջոցառումներ է ձեռնարկելու իր նկատմամբ ցանկացած ագրեսիայի դեմ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
«Այսուհետ ԱՄՆ-ի կողմից ցանկացած թշնամական գործողություն հանգեցնելու է ավելի ուժեղ, ավերիչ ու մասշտաբային պատասխան գործողությունների»,-հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին:
Նա նաև ամերիկյան բանակն ահաբեկչական կազմակերպություն է անվանել՝ հորդորելով ամերիկացիներին որքան հնարավոր է շուտ իր զինծառայողներին հեռացնել Մերձավոր Արևելքից: