Միջազգային Քաղաքականություն 

Մենք ապտակեցինք ԱՄՆ-ի երեսին. Իրանի հոգևոր առաջնորդ

analitik.am

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ամերիկյան ռազմական բազաներին հրթիռային հարվածն «ապտակ» է ԱՄՆ-ի երեսին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Խամենեիի խոսքերով, Թեհրանի գործողությունները ցույց են տալիս, որ իրանական հեղափոխությունը ողջ է: Բացի դրանից, նա ԱՄՆ-ն Իրանի թշնամի է անվանել:

Իրանի հոգևոր առաջնորդը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է ոչնչացնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը՝ դա անելով Իսրայելի օգնությամբ:

 

Նույն շարքից