Հասարակություն 

Ինչու է կործանվել ուկրաինական օդանավը. Կիևը փոխել է տարածած հայտարարությունը

Իրանում Ուկրաինայի դեսպանատունը փոխել է օդանավի կործանման պատճառների մասին հաղորդագրության բովանդակությունը:

Ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ օդանավը կործանվել է տեխնիկական պատճառներով, իսկ ահաբեկչության վարկածը բացառվում է:

Արդեն փոփոխված տարբերակում նշվում է, որ վթարի պատճառներն ուսումնասիրում է հատուկ հանձնաժողովը, իսկ ավիավթարի պատճառների մասին մյուս բոլոր վարկածները, որոնք կլինեն այլ աղբյուրներից, կգնահատվեն որպես ոչ պաշտոնական:

 

Նույն շարքից