Եթե ԱՄՆ-ն իրանական հարվածին պատասխանի Իրաքում իրանական բազաներին հարվածելով, հրթիռային, ապա նաև ցամաքային մեծ պատերազմն անխուսափելի կլինի: Նման կարծիք հայտնել է սենատոր Ալեքսեյ Պուշկովը:
Ռուսաստանցի գործչի խոսքերով, նման սցենարի զարգացումը վերջ կտա Դոնալդ Թրամփի քաղաքական կարիերային:
«ԱՄՆ-ում չեն ուզում պատերազմ, հետևաբար նման սցենարի արդյունքում Թրամփը կպարտվի ընտրություններում: Ավելի լավ է կանգ առնել»,-գրել է Պուշկովը: