Քաղաքական Միջազգային 

Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ Թրամփը սադրել է Իրանին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնաբանել է Իրաքում ամերիկյան բազաներին իրանական հարվածը:

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ուշադիր հետևում է դեպքերի զարգացմանը. «Մենք պետք է ապահովենք մեր զինվորականների անվտանգությունը, նաև վերջ տանք Սպիտակ տան կողմից անհարկի սադրանքներին»,-նշել է Փելոսին:

Խոսնակը կարծում է, որ պետք է հասնել Վաշինգտոնի նկատմամբ Իրանի ագրեսիվ գործողություններին վերջ տալուն: Նրա խոսքերով, Ամերիկան ու աշխարհն իրենց չեն կարող պատերազմ թույլ տալ:

Նույն շարքից