Քաղաքական Միջազգային 

Մենք կտրելու ենք ձեր ոտքը. Իրանի նախագահը դիմել է ԱՄՆ-ին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է ԱՄՆ-ին՝ խոստանալով Մերձավոր Արևելքից կտրել Վաշինգտոնի ոտքը՝ պատասխանելով Ղասեմ Սուլեյմանիի սպանության տեսքով ձեռք կտրելուն:

Ռոհանին վերոնշյալ խոսքերը արտաբերել է նախարարների հետ հանդիպման ժամանակ, այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան թիրախներին: Դա Թեհրանի պատասխանն էր գեներալ Սուլեյմանիի սպանությանը:

«Գեներալ Սուլեյմանիի դեպքում դուք կտրեցիք մեր ձեռքը, իսկ մենք մեր տարածաշրջանում կտրելու ենք ձեր ոտքերը»,-ասել է նախագահը:

 

Նույն շարքից